
Նոյեմբերի 14-16-ը՝ 09:00-ից մինչև 20:00-ն Է. Իսաբեկյան փողոցը փակ է լինելու
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 14-ից նոյեմբերի 16-ը՝ ժամը 09:00-ից 20:00-ն փակ է լինելու Է. Իսաբեկյան փողոցի՝ Է. Իսաբեկյան փ. – Գ. Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ. – Ս. Սաֆարյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը:
Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: Առաջարկվում է վարորդներին՝ որպես այլընտրանք երթևեկել ներհամայնքային հարակից փողոցներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել