
Արդարադատության նախարարը գերադասում է դոլարն ու եվրոն
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անցյալ տարվա տվյալներով բավականին խնայողություններ ունի, սակայն նախընտրում է դրանք պահել ոչ թե ազգային արտարժույթով, այլ դոլարով ու եվրոյով: Նույն կերպ վարվում է նաեւ նախարարի կինը:
Ըստ գույքի ու եկամուտների 2011թ. տվյալներին՝ Հրայր Թովմասյանն ունի 6750 եվրո եւ 70 հազար դոլար: 2011թվականի սկզբին նախարարն ունեցել է 120 հազար դոլար:
Նշենք, որ Հրայր Թովմասյանը 2011 թվականին ունեցել է 7 միլիոն 491 հազար 866 դրամի եկամուտ, որից 3 միլիոն 771 հազար 866 դրամը աշխատավարձն է (3 միլիոն 171 հազար 866 դրամն եւ 600 հազար դրամ), 3 միլիոն դրամը` «այլ եկամուտները», որն անհասկանալի ձեւակերպում է, իսկ 720 հազար դրամը փոխառություն է:
Արդարադատության նախարարն անցյալ տարի 37 միլիոն դրամով օտարել է մեկ բնակարան եւ 60 միլիոն 532 հազար դրամով ձեռք է բերել նորը:
Կինը` Լամարա Խուդավերդյանը, նշված տարում ոչ մի գործարք չի կատարել, եկամուտ էլ չի ստացել, փոխարենը տարվա սկզբին ունեցած 32 հազար դոլարը նույնությամբ մնացել է նաեւ տարեվերջին:
Տեղեկացնենք, որ Հրայր Թովմասյանը 2010թ. ձեռք էր բերել մեկ շենք եւ շինություն, իսկ եկամուտները կազմել էին 13 միլիոն 818 հազար 454 դրամ եւ 5000 դոլար:
Մեկնաբանել