
Աղավնավանքում կասեցվել է խմիչքների արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների ստուգման արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հիմքով, կասեցվել է «Դիլվադոս» ՍՊԸ-ին պատկանող ալկոհոլային խմիչքների արտադրամասի (Տավուշի մարզ, գ. Աղավնավանք) արտադրական գործունեությունը:
Պարզվել է, որ արտադրական շինության պատերը պատված չեն եղել հեշտությամբ լվացվող, անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով։
Սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման պարբերականությունը:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել