HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել ավտոմոբիլային ճանապարհների նորոգման նպատակով

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի որոշ հատվածներ նորոգման աշխատանքների շարունակականությունը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։

«Որոշմամբ նախատեսվում է ՏԿԵ նախարարությանը հատկացնել 1 մլրդ 260 մլն դրամ՝ 24,3 կմ ընդհանուր երկարությամբ հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման և 0.64 կմ մետաղական արգելափակոցի տեղադրման աշխատանքների իրականացման համար։ Գումարը կուղղվի՝ Բայանդուրից դեպի Գյումրի տանող ճանապարհի 9. 923 կմ, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհից դեպի Դսեղ տանող ճանապարհի 7.54 կմ, Արզականից դեպի Աղվերան տանող ճանապարհի 6.8 կմ հատվածների միջին նորոգման, Երևան-Սևան ավտոճանապարհի Պտղնիի հատվածում 0.64 կմ երկարությամբ մետաղական արգելափակոցի տեղադրման, Արծվաբերդից դեպի Չինարի տանող ճանապարհի միջին նորոգման համար:

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, այս տարի 500 կմ ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ծրագրերի մեջ ընդգրկվել է 14 ճանապարհ և ուսումնասիրության արդյունքում որոշվել է, որ այդ ճանապարհահատվածներում կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ. «Ընդհանուր շուրջ 123 կիլոմետր է: Արդեն որոշ որոշումներում մենք գումար տվել ենք, և հիմա հերթական որոշումն է՝ միջին նորոգման մի քանի ճանապարհահատվածների համար գումար տալու»»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter