HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ. վերջին 2 օրվա ընթացքում Հալեպից արտագաղթել է 200 հազար մարդ

Վերջին 2 օրվա ընթացքում Սիրիայի երկրորդ ամենամեծ քաղաք Հալեպից արտագաղթել է մոտ 200 հազար մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները: Վերջին 2 օրվա ընթացքում Հալեպում կատաղի մարտեր են ընթանում գրոհայինների և երկրի զինված ուժերի միջև:

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի գծով ղեկավար, բարոնուհի Վալերի Ամոսի խոսքով՝ մնացած հալեպցիները չեն կարողանում լքել քաղաքը և անհապաղ օգնության կարիք ունեն:

BBC-ի թղթակիցը Հալեպից հայտնում է, որ քաղաքում սննդամթերքի պակաս կա, էլեկտրականությունն անջատվում է:

Սիրիայի բանակը կրակում է ապստամբների վրա, բայց վերջիններն արդյունավետ պարտիզական մարտեր են վարում փողոցներում:

Այժմ ամենաթեժ մարտերն ընթանում են Հալեպի հարավ-արևմուտքում գտնվող Սալահ ալ-Դին թաղամասում, որտեղ ապստամբները դիրքավորվել են:

Սիրիայի պետական հեռուստատեսությունը, սակայն, ցուցադրել է քաղաքի կադրեր և հարցազրույց վարել զինվորների հետ, ովքեր հուլիսի 29-ին ասել են, որ լիակատար վերահսկում են Սալահ ալ-Դինը: Հուլիսի 30-ին սիրիացի պաշտոնյաները նորից հավաստիացրել են, որ «ազատել են» տարածքը:

Բայց սիրիացի ակտիվիստները հերքում են, որ թաղամասը բանակի տիրապետության տակ է՝ ասելով, որ ապստամբները դեռևս վերահսկում են իրավիճակը:

Ակտիվիստների խոսքով՝ մարտերը շարունակվում են նաև հուլիսի 30-ին:

Հիշեցնենք, որ Հալեպում, որը հայկական սփյուռքի ամենամեծ կենտրոններից մեկն է, ապրում է մոտ 40-45 հազար հայ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter