HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդունելություն ԱԱԾ սահմանապահ զորքերում

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն պետական սահմանի պահպանություն իրականացնող ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցկացնելու համար։ Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

«Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղակայված՝ պետական սահմանի պահպանություն իրականացնող ստորաբաժանումներում (սահմանապահ ուղեկալներում) կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի համապատասխան պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար: 

Դիմել կարող են մինչև 45 տարեկան պարտադիր զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ:

Ծառայությունը հերթափոխային է՝ 15 օր ծառայություն, 15 օր հանգիստ գրաֆիկով: Զինծառայողներն օգտվում են ՀՀ օրենսդրությամբ պայմանագրային զինծառայողների համար նախատեսված արտոնություններից և սոցիալական երաշխիքներից:

Հայ-իրանական պետական սահմանի «Ագարակ» անցման կետում սպայական, ենթասպայական և շարքային կազմերի համապատասխան պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան բարձրագույն կրթությամբ, ավագ ենթասպայական պաշտոններում՝ մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, իսկ կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պաշտոններում՝ մինչև 45 տարեկան իգական սեռի և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ:

Տեղեկությունների համար դիմել ք.Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով, կամ զանգահարել 015-57-97-91 հեռախոսահամարով»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Լուսանկարը՝ ԱԱԾ կայքէջից

Մեկնաբանություններ (2)

Mher
Բարև ձեզ կարող եք հեռախոսահամար տրամադրել ինձ եթե խնդրեմ
Վարդան
Ինձ հետաքրքրում է ձեր աշխատանք և ես ցանկանում եմ իմանալ պայմաներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter