
Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղար է նշանակել 27-ամյա Քերոլայն Լիվիթին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ապագա վարչակազմի մամուլի քարտուղար է նշանակել 27-ամյա Քերոլայն Լիվիթին:
Թրամփը հայտարարել է, որ Լիվիթը «հաղորդակցության արդյունավետ մասնագետ» է, ու վստահություն հայտնել, որ նա «կօգնի հասցնել ամերիկացի ժողովրդին ուղերձն այն մասին, թե ինչպես մենք Ամերիկան կրկին մեծ կդարձնենք»:
Լիվիթը կդառնա Սպիտակ տան պատմության մեջ ամենաերիտասարդ մամուլի քարտուղարը:
Լիվիթը Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում արդեն իսկ աշխատում էր նախագահի աշխատակազմում։ Նա այն ժամանակվա մամուլի քարտուղար Քեյլի Մաքինանիի օգնականն էր: Լիվիթը Սպիտակ տան մամուլի ծառայությունում հայտնվել է 2019 թվականին, երբ ավարտել էր համալսարանը։
Մինչ այժմ ԱՄՆ նախագահի ամենաերիտասարդ մամուլի քարտուղարը Ռոն Զիգլերն էր, ով պաշտոնը ստանձնեց Ռիչարդ Նիքսոնի օրոք՝ 29 տարեկան հասակում:
Լուսանկարը՝ Doug Mills/Pool via Reuters
Մեկնաբանել