HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային արվարձաններին

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները առավոտից կրկին հարձակվել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանների վրա, որտեղ գտնվում են Հեզբոլահ արմատական կազմակերպության օբյեկտները ու բնակվում են խմբավորման անդամները:

Ինչպես Լիբանանից հայտնել է TACC-ի թղթակիցը, հարձակումը սկսվել է Հարեթ-Հորեյք թաղամասում ցամաքային թիրախներին հարվածներով, որտեղ ավերվել են մի քանի շենքեր։ 

Պայթյունների վայրից երկինք են բարձրացել ծխի քուլաներ։ 

Ավելի վաղ իսրայելական բանակի ներկայացուցիչը զգուշացրել էր Բեյրութի հարավային շրջանների բնակչությանը սպասվող օդային հարձակումների մասին:

Նոյեմբերի 12-ից Իսրայելի ռազմաօդային ուժերը ցերեկային ժամերին հարձակումներ են իրականացնում Լիբանանի մայրաքաղաքի ուղղությամբ։ Նախօրեին իսրայելական կողմն օդային չորս հարձակում էր իրականացրել:

Լուսանկարը՝ AFP գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter