Դիակը գտել են Մեղրի գետի ափին
Երեկ տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի բնակիչ Ալբերտ Ավանեսովը մայիսի 29-ի առավոտյան նախիրը տարել է արոտավայր և չի վերադարձել: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարների և տեղի բնակիչների համատեղ իրականացված որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունքում Մեղրի գետի ափին` նախկին պանրի գործարանի հարակից տարածքում, հայտնաբերվել է 1950թ.-ին ծնված Ա.Ավանեսովի դին և հանձնվել շտապօգնության ծառայության աշխատակիցներին: Դեպքի հանգամանքները և մահվան պատճառը պարզաբանվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել