HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան կսպասի Ուկրաինայի կարգավորման շուրջ Թրամփի առաջարկներին. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի պատկերացնում, թե ինչպես է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում կարգավորել Ուկրաինայի ճգնաժամը։ Այդ մասին ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ Լավրովը հայտնել է լրագրողներին։ Ըստ նրա՝ այդուհանդերձ Մոսկվան կսպասի Վաշինգտոնի գալիք վարչակազմի առաջարկներին:

«Չեմ պատկերացնում (թե ինչպես է Թրամփը պատրաստվում կարգավորել՝ խմբ.)։ Սպասենք առաջարկների։ Մենք պարբերաբար ընդգծում ենք, երբ մեզ հարցնում են այդ մասին, որ ցանկացած դեպքում այն քաղաքական գործիչը, ով խոսում է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կողմնակից լինելու մասին, արժանի է ուշադրության»,- ասել է նա։

Լավրովի խոսքով՝ թե կոնկրետ ինչ կառաջարկի ամերիկյան գալիք վարչակազմը, դեռևս հայտնի չէ։ «Մեր դիրքորոշումը հստակ ձեւակերպված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այս տարվա հունիսի 14-ին ՌԴ ԱԳՆ-ում ունեցած իր ելույթում»,- եզրափակել է Լավրովը։

Լուսանկարը՝ AFP գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter