HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը կարող է Fox Business-ի հաղորդավարին նշանակել ֆինանսների նախարար

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business-ի հաղորդավար Լոուրենս Քուդլոուին դիտարկում է իր ապագա վարչակազմի տնտեսական ոլորտի բարձրաստիճան պաշտոններից մեկում, այդ թվում՝ ֆինանսների նախարարի։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Վերջիններիս պնդմամբ՝ 77-ամյա Քուդլոուն արդեն իսկ Մար-ա-Լագոյում (Թրամփի կեցավայրում՝ խմբ.) հանդիպել է Թրամփի հետ։

Պարբերականի փոխանցմամբ՝ Թրամփի թիմը կարծում է, որ Քուդլոուն կարող է գլխավորել ֆինանսների նախարարությունը կամ ղեկավարել Սպիտակ տանը կից ազգային տնտեսական խորհուրդը, որը նա գլխավորում էր 2018-2021 թվականներին՝ Թրամփի առաջին նախագահության ժամանակ։

Ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ նորընտիր նախագահը դեռևս վերջնական որոշում չի կայացրել և հանգստյան օրերին կշարունակի քննարկումները բարձրաստիճան պաշտոնների թեկնածուների հետ։

Քուդլոուն ԱՄՆ-ում հայտնի վերլուծաբան և պահպանողական հայացքներով քաղաքական մեկնաբան է։ 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Քուդլոուն Թրամփի հարկային քաղաքականության մշակման հարցերով խորհրդականն էր։ Ավարտել է Փրինսթոնի համալսարանը։ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք աշխատել է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչությունում։

Լուսանկարը՝ Carolyn Kaster/AP Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter