
Թուրքիան անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններ կանցկացնի Սիրիայի հյուսիսում. TRT Haber
Թուրքական բանակն անհրաժեշտության դեպքում անդրսահմանային գործողություններ կիրականացնի Սիրիայի հյուսիսում՝ այնտեղ տեղակայված Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ: Այդ մասին հայտնել է TRT Haber հեռուստաընկերությունը՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ իր աղբյուրներին։
Նրանք մեկնաբանել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները սահմանակից հատվածներում նման գործողությունների հնարավորության մասին՝ 30 կմ անվտանգության գոտու ստեղծումն ավարտելու համար։
«Մեր երկրի և մեր սահմանների անվտանգության ապահովման գործողությունների իրականացումը միջազգային իրավունքի և ինքնապաշտպանության իրավունքի տեսանկյունից Թուրքիայի օրինական իրավունքն է: Մենք մինչ օրս այս առումով արել ենք անհրաժեշտ ամեն ինչ և անելու ենք դա ապագայում, որտեղ էլ որ գտնվի մեր երկրին ու ժողովրդին սպառնացող ահաբեկչության աղբյուրը»,- իր աղբյուրների խոսքը մեջբերել է թուրքական հեռուստաընկերությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ մի քանի անգամ հայտարարել էր Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծումն ավարտելու պլանների մասին, որպեսզի ապահովի հարևան երկրի հետ սահմանի 600 կմ հատվածի վերահսկողությունը և «նվազագույնի հասցնի դրա տարածքից եկող ահաբեկչական սպառնալիքները»: Թուրքիայի իշխանությունները ազգային անվտանգության համար հիմնական սպառնալիք են համարում Քրդական բանվորական կուսակցությունը։
Լուսանկարը՝ Delil Souleiman/AFP via Getty Images
Մեկնաբանել