HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարգևատրման պաշտոնական արարողություն՝ Ճապոնիայում ՀՀ դեսպանատանը

Ճապոնիայում՝ ՀՀ դեսպանությունում, երեկ տեղի ունեցավ Ճապոնիա-Հայաստան ընկերության նախագահ Սումիո Էդամուրայի` Մխիթար Գոշի մեդալով պարգևատրման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Ճապոնիա-Հայաստան ընկերության մի շարք անդամներ:

Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Սումիո Էդիմուրան 2011թ. սեպտեմբերին 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Սումիո Էդիմուրային Մխիթար Գոշի մեդալը հանձնեց Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը:

Հայտնի դիվանագետ Սումիո Էդամուրան 1992թ-ից հավատարմագրվել է որպես Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի առաջին դեսպան (նստավայրը` Մոսկվա)` զգալի ներդրում ունենալով անկախ Հայաստանի հետ դիվանագիտական ու տնտեսական կապերի հաստատման և զարգացման գործում:

Վերջին 13 տարիների ընթացքում Ս. էդամուրան ղեկավարում է Ճապոնիա-Հայաստան ընկերությունը, որի գործունեությունր աջակցում է երկու երկրների միջև քաղաքական երկխոսությանն ու բարեկամական կապերի զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter