HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Տեղեկությունը «Հետքին» հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ այսօր հրաժարականների դիմումներ են ներկայացրել նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներին, հայտարարել է, որ ինքն է խնդրել թողնել զբաղեցրած պաշտոնները։ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- նշել է Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter