HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օրրանը» սիրիահայ կարիքավորներին պատրաստ է աջակցել

Հայաստան դարձած սիրիահայ սիրելի հայրենակիցներ,

Խոր անհանգստությամբ ենք հետևում Սիրիայում քաղաքացիների կյանքին սպառնացող արյունալի իրադարձություններին և դժվարություններին: Ցավում ենք, որ առայժմ ստիպված եք եղել թողնել ձեր օջախները մի երկրում, որ իր դռներն է բացել Եղեռնից և մեծ հայրենազրկումից մազապուրծ եղած մեր հայրենակիցերին՝ մեր պապերին: Թերևս այս պարագայում բոլորիս միակ մխիթարանքն այն է, որ դուք այժմ ձեր Հայրենիքում եք՝ անվտանգության մեջ և շրջապատված սրտացավ ու հարազատ արյունակիցներով:

Ծանր այս օրերին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը ևս իր զորակցությունը, հոգատարությունն ու սերն է հայտնում ձեզ և սիրով պատրաստ է ձեր մեջ գտնվող կարիքավոր մեծահասակներին և երեխաներին ընդգրկելու իր ամենօրյա սննդի ծրագրում: Դիմեք մեզ  ք.Երևան, Առաջին Եկմալյան 6 հասցեով կամ զանգահարեք (010) 53 51 67 հեռախոսահամարով:

Սիրով՝

Արմինե Հովհաննիսյան
«Օրրան» բարեգործական ՀԿ հիմնադիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter