Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար։
«Ծովինար Խաչատրյանը հանրային կապերի ոլորտում ունի 20 տարուց ավելի աշխատանքային փորձ։ Նա եղել է ԿԸՀ, ՄԻՊ, ՀՀ արդարադատության նախարարի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարների մամուլի խոսնակը։ Գիտությունների թեկնածու է: Այժմ դասավանդում է Վ. Բրյուսովի անվան համալսարանում»,- ասված է Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրույթունում։
Նախարարի մեկ այլ հրամանով՝ այս պաշտոնից ազատվել էր Նորայր Շողիկյանը և նշանակվել Արդարադատության նախարարի խորհրդական։
Լուսանկարում՝ Ծովինար Խաչատրյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել