HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն սկսել է քաղաքացիական նախաձեռնության լրացված ձևաթղթերի ստուգումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 19-ին սկսել է («Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին») քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը։

ԿԸՀ հաղորդագրության համաձայն՝ գործընթացին ներկա է եղել նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ Ստորագրությունների ստուգման գործընթացը լիազոր ներկայացուցչին մանրամասնել են ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ ՏՏ վարչության պետ Ելենա Այվազյանը։

«ԿԸՀ ապրիլի 9-ի N 10-Ն որոշման համաձայն, հավաքված ստորագրությունը համարվում է վավեր, եթե ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական են և լրացված պատշաճ ձևով։ Եթե քաղաքացու տվյալները կրկնվում են, ապա հաշվվում է տվյալ քաղաքացու միայն մեկ ստորագրությունը։

ԿԸՀ-ն իրականացնում է ստորագրությունների վավերականության հաստատում՝ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումը և ստորագրված ձևաթերթիկները ստանալուց հետո մեկամսյա ժամկետում։

Նոյեմբերի 7-ին, քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները ստորագրությունների լրացված ձևաթղթերի 4 տուփ էին ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter