HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Օսկանյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք

«Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և խորհրդարանի անդամ Վարդան Օսկանյանը դիմել է վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ սույն թվականի hուլիսի 23-ին կայացրած որոշումը: Այդ որոշումով դատարանը հրաժարվել էր բավարարել Վարդան Օսկանյանի բողոքը, որով նա պահանջում էր վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից 2012 թ. մայիսի 25-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի պնդմամբ՝ բոլոր հիմքերը կան վերաքննիչ դատարան դիմելու համար:

«Դատարանը իր պատճառաբանությունների մեջ նշում է, որ Վարդան Օսկանյանի իրավունքները չեն խախտվել, ինչը որևէ կերպ չպատճառաբանված եզրահանգում է: Միաժամանակ, դատարանը չի անդրադարձել և չի պատասխանել մեր բողոքի փաստարկներին»,- մեկնաբանել է Տիգրան Աթանեսյանը:

«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին հասցեագրված նամակով հարցադրում է արել, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված «Սիվիլիթաս» հիմնադրամի՝ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների կասեցումը: Ստուգումները, որոնք երկարաձգումից հետո պետք է ավարտվեին 2012թ. օգոստոսի 3-ին, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հուլիսի 23-ից կասեցվել են 30 աշխատանքային օրով:

«Սիվիլիթաս» հիմնադրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter