HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանում ՀԲ գրասենյակի պատվիրակությանը

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանում ՀԲ գրասենյակի տնօրեն Կարոլինա Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։

«Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը նախ շնոհավորել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի առթիվ, և նշել, որ հատկապես COP17 համաժողովը Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալելու համատեքստում չափազանց կարևոր են ծրագրի բաղադրիչները, որոնք ուղղված են կենսաբազմազանության վերականգնմանն ու էկոհամակարգերի պահպանությանը։

Տիկին Գեգինատն իր հերթին շնորհավորել է ոլորտի խոշորագույն համաժողովներից մեկը Հայաստանում հյուրընկալելու առթիվ և հաջողություն մաղթել Շրջակա միջավայրի նախարարությանը պատասխանատու առաքելության մեջ։

Շրջակա միջավայրի նախարարության և Համաշխարհային բանկի միջև առկա է արդյունավետ համագործակցության նշանակալի փորձ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագրին»։

Ծրագիրն ունի հստակ և գործուն նպատակներ, որոնք ուղղված են ոչ միայն պետության առջև ծառացած բնապահպանական առաջնահերթ խնդիրների լուծմանը, այլ նաև համայնքների սոցիալ-տնտեսական կայունության ապահովմանը։

Քննարկվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա քիմիական թափոնների վնասազերծման հնարավոր աշխատանքները, և անդրադարձ է կատարվել երկրում վտանգավոր թափոնների կառավարման հիմնախնդիրներին. պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումներն այս ուղղությամբ ևս ակտիվ համագործակցելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter