
Ներսես Զեյնալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ներսես Զեյնալյանը նշանակվել է նախարարի խորհրդական։
Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ Ներսես Զեյնալյանն իր աշխատանքային փորձառությունն սկսել է Արդարադատության նախարարությունում, որից հետո աշխատանքը շարունակել է Պետական եկամուտների կոմիտեում։ Զբաղվում է նաև գիտական գործունեությամբ, այժմ դասախոսում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել