HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղարին

Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության իշխող Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամին: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Հայ-վիետնամական հարաբերություններին վերաբերող համակողմանի քննարկումների արդյունքում Տո Լամը վստահություն է հայտնել, որ ՀՀ ԱԺ նախագահի այցը նոր թափ կհաղորդի առաջիկայում երկկողմ ավանդական բարեկամության եւ բազմակողմ համագործակցության ամրապնդմանը:

Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին նշել է, որ Վիետնամն առանձնահատուկ երկիր է Հայաստանի համար ու հավելել, որ մեր երկու երկրների միջեւ գոյություն ունեն սերտ կապեր՝ հիմնված փոխադարձ վստահության, ավանդական եւ մշակութային կապերի վրա:

Կողմերն ընդգծել են նաեւ փոխադարձ զբոսաշրջության կարեւորությունը՝ նշելով, որ այն տնտեսական օգուտների հետ մեկտեղ խթանելու է նաեւ մարդկանց միջեւ շփումները: Այդ համատեքստում կարեւորվել է նաեւ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների հարցը:

Անդրադարձ է կատարվել նաեւ մեր տարածաշրջանային զարգացումներին, եւ Ալեն Սիմոնյանը Տո Լամին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter