HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարաժին: Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Ողջունելով դեսպանին Հայաստանի խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է երկու երկրների հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը:

Մարգ Մարդիսալու-Կահարաժը եւս կարեւորել է համագործակցության խորացումը` գնահատելով բարեկամական խմբերի` համատեղ աշխատելու պատրաստակամությունը:

Դեսպանը վերահաստատել է Էստոնիայի հանձնառությունը` աջակցել Հայաստանին ընթացող բարեփոխումների եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում:

Նրա խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության, խաղաղություն հաստատելու նպատակով իրականացվող քայլերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter