Վթարի 4-րդ ուղևորը հայտնաբերվել է Դեբեդում
Մայիսի 29-ին`ժամը 17.15-ին ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Ձորագետ գյուղում` Դեբեդ գետի «Թուֆենկյան» հյուրանոցի հարակից հատվածում, հայտնաբերվել է տղամարդու դիակ: Փրկարարների ուժերով գետից դուրս էր բերվել անձը չպարզված տղամարդու դի և հանձնվել իրավապահ մարմիններին:
Արտակարգ իրավիճակների նախարարությանը հայտնել են, որ հայտնաբերված դիակի նույնականացման արդյունքում պարզվել է, որ զոհվածը մայիսի 15-ին տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով Դեբեդ գետն ընկած ավտոմեքենայի որոնվող 4-րդ ուղևոր,1966 թ.-ին ծնված Հարություն Երզնկյանն է :
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել