HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանվել է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների 2025 թ. աջակցության փաթեթը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց կեցության համար կառավարությունը 2025 թվականին նույնպես գումար կտրամադրի։ Ավելի քան 115 հազար անձանց մեծամասնությունը մինչ այժմ տուն չունի։

2025 թվականին Կառավարությունը նախատեսում է աստիճանաբար նվազեցնել ընդհանուր բնույթի աջակցությունը, բայց ավելացնել աջակցությունը թիրախային խմբերին։

Այսպիսով, 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին աջակցության չափը կլինի 50 հազար դրամ յուրաքանչյուրին։ Շահառուների թիվը գրեթե նույնը կլինի, ինչ 2024-ին։ Ապրիլ-հունիս ամիսներին աջակցության չափը կդառնա 40 հազար դրամ, բայց շահառուների շրջանակը կնեղանա։

Աջակցություն կստանան մինչև 18 տարեկան երեխաները, հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 18 տարին լրացած անձինք, 63 և ավելի տարեկան անձինք, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ թոշակ ստացող, հաշմանդամության 1-ին, 2-րդ կարգ ունեցող, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք։

Շահառուների ընդհանուր թիվը կկազմի 53,6 հազար մարդ։

Հուլիս-դեկտեմբեր ամիսներին շահառուների շրջանակը կմնա նույնը, աջակցության չափը կնվազեցվի՝ 30 հազար դրամ յուրաքանչյուրին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter