HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. վարորդը մահացել է

Նոյեմբերի 21-ին Սովետական-Էջմիածին հատվածում, չհսկվող անցումում, BMW մակնիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել երկաթուղու գծերի վրա, ինչի հետևանքով բախվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող ջերմաքարշին: Բախումից հնարավոր չի եղել խուսափել ՝ չնայած մեքենավարի ձեռնարկած գործողություններին ՝ ձայնային ազդանշաններին և վթարային արգելակմանը: Արդյունքում ավտոմեքենան այրվել է, վարորդը մահացել է։ Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

«ՀԿԵ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին խստորեն պահպանել երթևեկության կանոնները։ Այս ողբերգական դեպքը կարող էր չլինել, եթե մեքենայի վարորդը կանգներ «STOP» նշանի մոտ և չմտներ երկաթուղային գծեր՝ առանց համոզվելու, որ գնացք չկա։

Ընկերությունը իր ցավակցությունն է հայտնում  մահացածի հարազատներին և մտերիմներին»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ ՀԿԵ-ի




Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter