
«Ասիական համ» ընկերության արտադրական գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Ասիական համ» ՍՊԸ-ին պատկանող խմորեղենի արտադրամասում (Արարատի մարզ, գյուղ Զորակ):
Արդյունքում՝ հայտնաբերվել է, որ տնտեսավարողը խմորեղենն արտադրում է բնակելի տան սենյակներից մեկում, ինչը սննդամթերքի արտադրությանը ներկայացվող նորմերի կոպիտ խախտում է:
Բնակելի տան պայմաններում սննդամթերքի աղտոտումը կանխարգելող սարքավորումները և տարածքներն ունենում են մաքրման, ախտահանման և տեխնիկական սպասարկման սահմանափակ հնարավորություններ:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝
- «Ասիական համ» ընկերությանը պատկանող արտադրամասի գործունեությունը կասեցվել է,
- ընկերությանը տրամադրվել է ժամանակ՝ բոլոր տեխնիկական և հիգիենիկ պահանջների համապատասխանությունն ապահովելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել