HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մանկան» և «Ն-Ս» ՍՊԸ-ները մաքսատուրքից ազատման արտոնություն են ստացել

Կառավարությունը բավարարել է «Ն-Ս» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Ընկերությունը ներմուծվող սարքավորումը և հումքը նախատեսում է օգտագործել ալյումինե պրոֆիլների արտադրության համար՝ իրականացնելով 145 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորման ձեռքբերման և 20 մլն դրամի ներդրում՝ շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներկայում առկա է 10 աշխատատեղ 180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2025 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 18-ի՝ 210 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 145 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 13.4 մլն դրամ:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Մանկան» ՍՊԸ-ը, որը ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել փափուկ խաղալիքների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 115.7 մլն դրամի կապիտալ ներդրում և 311.5 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայում առկա է 105 աշխատատեղ 150 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 160-ի՝ 192 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 311.5 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 24.8 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter