HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրոնզե եւ արծաթե մեդալներ՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունում

Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունում Հայաստանի ԶՈՒ հավաքականի անդամները բազմաթիվ մեդալներ են նվաճել։

ՊՆ հաղորդմամբ՝

  • ԶՈՒ ժամկետային զինծառայող Արման Ավագյանը (79 կգ) հաղթեց Իտալիայի Հանրապետության մասնակցին 7։4 հաշվով և նվաճեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:
  • ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 12։2 հաշվով և նվաճեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:
  • ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը (82 կգ) 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի Հանրապետության մասնակցին և նվաճեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:
  • ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Շանթ Խաչատրյանը (72 կգ) նվաճեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:
  • ԶՈՒ հավաքականի մարզիկ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը (55 կգ) հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր: Եզրափակիչ գոտեմարտում նա նվաճեց առաջնության արծաթե մեդալ։

55 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ 

Լուսանկարում՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը մրցանակակիների հետ/ՊՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter