
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը մասնավորապես կարևորել է ԱԶԲ ծրագրերը՝ ուղղված մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը և կապիտալի շուկայի զարգացմանը: Երկուստեք կարևորվել են ենթակառուցվածքային խոշոր ծրագրերում ԱԶԲ ներգրավվածությունը:
Մհեր Գրիգորյանն այս համատեքստում ընդգծել է Հայաստանում ԱԶԲ փորձառության ու գիտելիքի ներդրման կարևորությունը՝ ընդգծելով Բանկի տեխնիկական աջակցության անհրաժեշտությունը մի շարք ծրագրերի լիարժեք իրականացման տեսանկյունից»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Մեկնաբանել