HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 18 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Սարգիս Գալստյանը Արցախում տարիներ շարունակ տարբեր պաշտոններ է զբաղեցրել, 1990-ականներին մասնակցել է պատերազմական գործողություններին, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, ապա աշխատել Ռազմահայրենասիրության և կրթության նախարարությունում։ Իսկ 2023 թ. սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո, ըստ արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանի, որը նրա եղբորորդին է, նախագահ Սամվել Շահրամանյանը հորեղբորը մեկ այլ պաշտոնի էր նշանակել։

Ըստ մեղադրանքի՝ Սարգիս Գալստյանը, տեղեկացված լինելով Արցախում տիրող ռազմական իրադրության և բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի մասին, 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել դեռևս ինքնությունը չպարզված՝ օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակից հանդիսացող անձի հետ, ում կողմից ստացել է լրտեսություն կատարելու հանձնարարություն, ինչին տվել է իր համաձայնությունը՝ այդ կերպ հավաքագրվելով վերջինիս կողմից, որից հետո ստացել է «Սարխան» ծածկանունը։

Այնուհետև, օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակից հանդիսացող անձի առաջադրանքով 2020-2023 թվականների ընթացքում հավաքել և իր հեռախոսահամարով գրանցված «Whatsapp» և այլ բջջային հավելվածների՝ նամակագրության, զանգերի միջոցով՝ հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել Արցախում գտնվող բնակչության, նրանց կարիքները հոգալու համար անհրաժեշտ սննդի և այլ նյութական միջոցների առկայության, բնակչության տրամադրությունների, Արցախի հարցի կապակցությամբ ՀՀ և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, նրանց միջև հակասությունների, 2023 թվականի սեպտեմբերին ՀՀ-ի կողմից հնարավոր ռազմական աջակցության, ազգաբնակչության զինվածության, Արցախի և ՀՀ իշխանությունների փոխհարաբերությունների, բնակչության կողմից հնարավոր դիմադրության և նման բնույթի այլ տեղեկություններ, որոնք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար կատարել է լրտեսություն:

2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայ ազգաբնակչության հեռանալուց հետո, Սարգիս Գալստյանն օտարերկրյա հետախուզության վերը նշված աշխատակցի կողմից Ստեփանակերտում պաշտոն ստանալու առաջարկից հետո, պաշտոն զբաղեցնելու շահագրգռվածությամբ, կնոջ՝ Մարգարիտա Շահնազարյանի հետ միասին մնացել են Ստեփանակերտ քաղաքում, որտեղ շարունակել են իրենց հանցավոր գործունեությունը՝ հայ ազգաբնակչության վերաբերյալ իրենց հասանելի եղած այլ տեղեկությունները ևս փոխանցելով օտարերկրյա հետախուզության ծառայություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter