
Իսրայելը հարվածել է Բեյրութին. կա առնվազն 11 զոհ
Առնվազն 11 մարդ է զոհվել, ևս 33-ը՝ վիրավորվել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնական հատվածի վրա իսրայելական ռազմաօդային ուժերի օդային հարձակման հետևանքով: Նման տվյալներ է ներկայացրել Al Hadath հեռուստաընկերությունը՝ հղում անելով Բեյրութում իր աղբյուրներին։
Ավելի վաղ, Լիբանանի առողջապահության նախարարությանը կից արտակարգ գործողությունների կենտրոնը հայտնել էր 4 զոհի և 23 վիրավորի մասին:
Էլ-Բոստա էլ-Ֆաուքա շրջանում, որին հասցվել է հարվածը, ամբողջությամբ ավերվել է 8 հարկանի շենքերից մեկը, վնասվել է հարակից ևս հինգ շենք: Փրկարարների բրիգադները պայթյունի վայրում շարունակում են փլատակների ապամոնտաժումը։ Զոհերի և տուժածների թիվը կարող է աճել։
Ինչպես պնդում է Al Hadath-ը, իսրայելական հարձակման թիրախում եղել է Հեզբոլահի ներքին անվտանգության ծառայության պետ Թալյալ Համիեն։ Al Hadath-ը չի մանրամասնում, թե արդյոք հարձակման հետևանքով զոհվել է շիա գործիչը։
Լուսանկարը՝ Houssam Shbaro/Anadolu Agency
Մեկնաբանել