
Ուկրաինան մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Կուրսկի մարզից
Ուկրաինայի զինված ուժերը դեռևս չեն պատրաստվում լքել ՌԴ Կուրսկի մարզը և մտադիր են այնտեղ մնալ «այնքան ժամանակ, քանի դեռ դա նպատակահարմար կլինի»: Այդ մասին գրում է ֆրանսիական AFP գործակալությունը՝ հղում անելով ուկրաինական բանակում իր աղբյուրներին։
Ֆրանսիական գործակալությունը փոխանցում է, որ հարձակման գագաթնակետին Ուկրաինայի ԶՈւ վերահսկողության տակ էր գտնվում միջազգայնորեն ճանաչված ռուսական տարածքի 1400 քառակուսի կիլոմետրից մի փոքր պակաս: Այժմ նրանց վերահսկողության տակ է մնում մոտ 800 քառակուսի կիլոմետր։
Ուկրաինական աղբյուրները AFP-ին հայտնել են նաև, որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը Դոնեցկի մարզում դեպի Պոկրովսկ և Կուրախովո: Կուրախովոյի մերձակայքում ռուսական կողմին ամեն օր հաջողվում է գրավել 200-300 մետր տարածք։
Լուսանկարը՝ Viacheslav Ratynskyi/Reuters
Մեկնաբանել