HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զինվորականների դիմաց ՌԴ-ն Հյուսիսային Կորեային է տրամադրել ՀՕՊ միջոցներ

Հարավային Կորեայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Շին Վոն Սիկը հայտարարել է, որ Ռուսաստանը Հյուսիսային Կորեային է փոխանցել զենիթային հրթիռներ և հակաօդային պաշտպանության միջոցներ՝ Հյուսիսային Կորեայի զինվորականներին Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու դիմաց: Այդ մասին նա հայտարարել է SBS հեռուստաընկերության եթերում, որի խոսքերը մեջբերել է Yonhap գործակալությունը։

«Հյուսիսային Կորեան ստացել է համապատասխան սարքավորումներ և զենիթային հրթիռներ՝ իր թույլ հակաօդային պաշտպանության համակարգն ամրապնդելու համար»,- հայտարարել է նա։

Շին Վոն Սիկը նաև հավելել է, որ Փհենյանը, ամենայն հավանականությամբ, Մոսկվայից ռազմական տեխնոլոգիաներ կստանա իր արբանյակային ծրագրին աջակցելու համար:

Ուկրաինայի և Արևմուտքի երկրների տվյալներով՝ ՌԴ Կուրսկի մարզում կա ԿԺԴՀ ավելի քան 10 000 զինվորական, որոնք մասնակցում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին։

Մոսկվան և Փհենյանն ուղղակիորեն չեն հաստատել այս տեղեկատվությունը, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Մոսկվան «երբեք չի կասկածել», որ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը «լուրջ է վերաբերում» Ռուսաստանի հետ պայմանավորվածություններին:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյունը նշել էր, որ սեփական զինվորականներին Ռուսաստան ուղարկելու դիմաց Հյուսիսային Կորեան «մեծ հավանականությամբ» կարող է տեխնոլոգիաներ պահանջել, օրինակ՝ «միջուկային և բալիստիկ հրթիռային ներուժի ոլորտում»:

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter