HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայից ՌԴ է վերադարձել Կուրսկի մարզի 46 բնակիչ

Նոյեմբերի 22-ին «ուկրաինական կողմի հետ բանակցային գործընթացի արդյունքում» Ռուսաստան է վերադարձել Կուրսկի մարզի 46 բնակիչ: Այդ մասին հայտնել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։ 

Պաշտոնյան պնդում է, որ այդ մարդկանց Ուկրաինա էին տեղափոխել օգոստոսին «ուկրաինական զինված կազմավորումների» կողմից Կուրսկի մարզի վրա հարձակման ժամանակ:

«Այս ամբողջ ընթացքում մենք անհանգստանում էինք, կապի մեջ էինք հարազատների հետ, փաստաթղթեր էինք հավաքում մեր մարդկանց վերադարձնելու համար։ Ռուսաստան վերադարձած քաղաքացիների թվում 12 երեխա կա, այդ թվում մեկը՝ նորածին, մեկը՝ մինչև 3 տարեկան, ինչպես նաև սայլակով հաշմանդամ»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Մոսկալկովան։

Մեկ շաբաթ առաջ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը հայտնել էր, որ տեղեկություններ ունի 23 ռուսաստանցիների մասին, որոնք Կուրսկի մարզից տեղափոխվել էին Ուկրաինա։ Նա հայտարարել էր, որ շարունակում է բանակցությունները Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ուկրաինական կողմի հետ։

Լուսանկարը՝ Մոսկալկովայի տելեգրամյան ալիքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter