HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորի քաղաքապետը պատրաստվում է «ձիսկատեկա» կազմակերպել

Այս գաղափարը վանաձորցի երիտասարդներն են քաղաքապետին հուշել օրերս նրա մասնակցությամբ կատարած արշավի ժամանակ: Նրանք հստակ պահանջ են դրել Վանաձորում, քաղաքապետի բառով, «ձիսկատեկաներ» կազմակերպել: Այսօրվա աշխատանքային խորհրդակցության ժամանակ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն այդ հարցը բարձրացրեց ի թիվս մշտական խնդիրների`լուսավորություն, աղբահանություն, փոսային նորոգումներ`ասելով. «Մենք պարտավոր ենք»:

Սկզբում մտածում էր «ձիսկատեկա» կազմակերպել հենց քաղաքի կենտրոնում`«Արցախ» պուրակում: «Եթե «Արցած» պուրակում հնարավոր ա, մի հատ ժողովրդի հետ խոսենք, եթե ժողովուրդը թույլ կտա, մի հատ «ձիսկատեկա» էնտեղ կազմակերպենք, եթե թույլ չեն տա, ուրեմն Սայաթ-Նովայի այգու սեփականատիրոջը էսօր ևեթ կանչեք էստեղ: Եթե դա էլի աշխատանքներ չարավ, հրաժարվում ա, ուրեմն չեղյալ համարեք»,-աշխատակիցներին դիմեց Ս. Դարբինյանը:

Նրան հիշեցրին, որ այդ խնդրով արդեն դատարան են դիմել:

«Ուրեմն նորից դիմեք նոր հիմունքներով: Էնտեղ երևի հիմքերն էլ ճիշտ չէիք գրել: Ճարտարապետական բաժնի հետ, իրավաբանի հետ աշխատեք, և էդ այգին հետ ենք վերցնում, եթե հրաժարվում ա մեր հետ շփվելուց: Այսինքն`էդ գույքը կդնի, ծառերը կկտրի, կտանի կվառի, ինչ կուզի կանի, ամբողջ այգին առանց գույքի կթողնի, և հրաժարվում ա հա±, ո±վ ա դա, որ հրաժարվում ա: Էսօր ևեթ, եթե դատարաններն էլ սխալ վճիռ կկայացնեն, ուրեմն իրանցով չի ավարտվում, չէ: Լսե’ք, դատարան դիմելու ձևը սովորեք: Օրինական հիմքերով մտեք դատարան, որ դատավորները չկարողանան այլ որոշում կայացնեն»,-շարունակեց քաղաքապետը:

Աշխատակիցները, սակայն, նկատեցին, որ «այլ» որոշում չի կայացվել, և, որ, ընդհակառակը, դատարանը հայցն իրենց օգտին է բավարարել, և այժմ վճռից դժգոհ պատասխանող կողմը վերադասության կարգով այն բողոքարկում է վերաքննիչ դատարան:

«Ուրեմն գնացեք նորից դատարանի հետ վերանայեք: Ինչ ա նշանակում ուղիղ 10 տարի էդ այգին մեր քաղաքացիների համար մի կտրած մատի աղ անելու ծառայություն չմատուցեց:  Մխիթարյան Վահանն էդքան հզոր տղա ա±, հա±, որ 106 հազար ազգաբնակչությունից էդ տարածքը վերցնի ու սենց բարձիթողի թողնի: Էսօր ևեթ դատարանի նախագահին նամակ գրեք, որ ինչ եղավ դրա վիճակը: Ի վերջո էս ժողովուրդը մեզնից հանգստի վայր ա պահանջում, դուք էլ դնում քնացնում եք: 106 հազար մարդու պահանջ էսօր անտեսում են ու անընդհատ ժամանակ են ձգում ինչ-որ մեկի օգտին: Ուրեմն, մենք էդտեղ «ձիսկատեկա» ենք կազմակերպելու, որովհետ մեր քաղաքի երիտասարդությունը էսօր դրա խնդիրը դնում ա: Եվ կարճ ժամանակահատվածում պետք ա էդ «ձիսկատեկաները» սկսենք աշխատեցնել: Տեսեք`«ձիսկատեկա» կազմակերպելու ինչ սարքավորումներ են պետք: Այգին որևէ մեկին վարձակալությամբ չենք տալու: Հենց քաղաքապետարանն ինքն էլ կանի էդ ամն ինչը: Ընդեղ սրճարաններ, եսիմ ինչ, վարձակալությամբ կտանք, ամբողջ վարձակալության  գումարն էլ կդնենք «ձիսկատեկաների» նստարաններ, եսիմ ինչեր առնելու և կահավորելու համար: Նաև ընդեղ կարուսելներ, եսիմ ինչ, դրանք կարող ենք մասնավոր մարդու արենդով տալ, գումարներն էլ ամբողջությամբ կծախսվի հենց նույն այգու վրա: Մշակեք էդ ձևը, և էդ ձևով ենք աշխատելու: Թե չէ, տալիս ենք մասնավորներին, չգիտես ինչ են անում, դարձնում են իրենց հոր սեփականություն, և ինչ խելքները կտրում ա, էն էլ անում են: Հետո էլ ուղիղ 2 տարի ա, չենք կարում դատական կարգով մեր ունեցվածքը հետ վերցնենք, որ իմանանք՝ ինչ ենք անում»:

Վանաձորի Սայաթ-Նովայի այգին 15 տարի է`վարձակալությամբ տրված է «Արծիվ» ՍՊԸ-ին: Այս ամբողջ ընթացքում այգու բարեկարգման նպատակով ընկերությունը ոչ մի ներդրում չի կատարել: Ավելին`շուրջ 1 միլիոն դրամի պարտք է կուտակել: Վանաձորի քաղաքապետարանը միայն վերջերս է որոշել հայց ներկայացրել ընդդեմ այգու վարձակալի` կուտակված պարտքը գանձելու հիմքով: Ընկերությունը սնանկ է ճանաչվել դատարանի կողմից, որից հետո քաղաքապետարանը երկրորդ հայցն է ներկայացրել նրա դեմ` վարձակալության իրավունքից զրկելու համար:

Մինչդեռ քաղաքապետի մատնանշած մյուս`«Արցախ» պուրակի վերաբերյալ քաղաքապետարանի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել: 2006-ից տարածքը վաճառվել է «Կինոթատրոն Մոսկվա» ընկերությանը` թատրոն կառուցելու պարտադիր պայմանով: Ոչ թատրոնն է կառուցված, ոչ բարեկարգված է: Փոխարենը`քաղաքապետի բնորոշած՝ այդ «բարձիթողի» տարածքում Դարբինյանն այժմ մտածում է «ձիսկատեկա» կազմակերպել:

Մեկնաբանություններ (12)

Anna
Էս «ձիսկատեկա»-ն ձի բառից ա ? Հետք գոնե Դ-ով գրեիք. տափակ հոդված էր:
ՀՀ քաղաքացի
Ինչ լավ ա , քաղաքը կզարգանա , վերջապես կլինեն զվարճանքի վայրեր ու մարդիկ կկարողանան թեթեւանալ եւ աշխատանքային ծանր օրվանից հետո հանգստանալ :Ճ առաջին հայացքից անմեղ ու բարի հայտարարություն , իրականում հերթական քծնելու փորձը... մի՞թե մարդիկ դեռ էտքան անճար են , որ պետք ա հավատան ... մի՞թե ձեզ հերիք չի մենակ նա , որ շուտով սեպտեմբերի 9-ն ա , երկար սպասված օր ... « Ձիսկածեկա » ինչ սիրուն ու լավ ա հնչում էն մարդկանց համար, ովքեր էս զզվելի, նողկալի ու տհաճ իրականության մեջ կարոտել են ռետրո ժամանակների բարի միջավայրը : Բայց հատկանշականը նա է , որ որպես քաղաքապետ հարգելի պրն Դարբինյանը հաշվի չի առնում մի այլ բան : Քաղաքում չի կարա լինի մենակ մեկ ոճի զվարճանքի վայր , երբ այն բացվի եւ սկսի իր ակտիվ գործունեությունը / չնայած ակտիվը շատ հարաբերական ա , քանզի Վանաձորում մութից հետո պետք ա տանը լինել , դե իսկ մինչեւ մութն էլ աշխատել / ողջ աշխարհի ուշադրությունը կսեւեռվի Վանաձորի վրա , որովհետեւ ողջ Երկրում էս փոքր հողակտորի վրա կսկսի 3-րդ համաշխարհային պատերազմը ... կրկին սպանություններ , վիրավորներ , նոր հանցագործներ , նոր փչացող սերունդ ու կործանվող աղջիկներ ... եթե ոմանց համար դեռ պարզ չի գրածիս միտքը պարզաբանեմ : 21-րդ դարում «Ձիսկածեկան» իրանից կարա ներկայացնի մենակ մի տեղ ՝ լի հնարավորինս շատ բութ մարդկանցով , հիմարիկ աղջիկներով , վերջին մոդայի մեքենաներ քշող «լավ տղեքով» ու իհարկե բոլոր նրանցով ովքեր էծ կերել են եզ մեծացել... / ամեն տեղ բացառություններ կան, բայց չեմ կարծում ադեկվատ մարդիկ գնան այդ նախընտրական եւ հետընտրական ժողովների վայրը , քաջ գիտակցելով ներկաների անհամատեղեիության սկզբունքը .../ հիանալի ապագա ՄԵՐ քաղաքի համար ....ԿԵՑՑԵՔ
Vanadzorci
DE asenq meknabanelu ban el 4ka.....karevore vor menq DZISKATEKA KUNENANQ...21-rd darn e qaxaqnerum WIFI_ov puraknr en karucum...mer mot verakendanacnum en 90akanneri ardiakan DZISKATEANERE.....maladec qaxaqapet
Գեւորգ
Լավ էր: Վանաձորում հաստատապես կծաղկի կուլտուրական կյանքը...
Նարինե
Այսինքն՝ շտապ պետք է Սայաթ-Նովայի այգու ծառերն էլ կտրտվեն ու կայարանի այգու նման կամ աղբանոց դառնան, կամ կաֆեի տեղ:
STS
Դուք սրա մտքերի հզորությանը նայեք.....ՃՃՃՃՃՃՃՃՃ: : , , , էլ չասեմ ձիսկատեկաներ ու գեղատնավարի ևս մի քանի փայլատակումներ: Վանաձորցիներին խորհուրդ եմ տալիս վերընտրել նրան: Հակառակ դեպքում դուք նման բան էլ երբեք չեք ունենա
nan
ha Vanadzorum ujexa caxkum kulturan henc dzer mosti vrayi reklam@ kardaceq , mi tasibov mard chka et reklam@ gone pokeq tapeq
Գայանե
կարծում եմ իրապես Վանաձորին անհրաժեշտ են երիտասարդական, պատանեկան ժամանցի վայրեր և տվյալ դեպքում կարևոր չէ թե ինչ տերմինով ենք այն բնութագրում առավել կարևոր է որ արդեն որոշակի նախաձեռնություններ կան իսկ թե դրանք ինչ ձև և բովանդակություն կստանան կախված է նաև հենց պահանջնողներից ինչպես նաև այն մարդկանցից ովքեր ինչ-որ լավ բան են ուզում ստեղծել քաղաքի համար, այդ առումով կարծում եմ որ կարելի է ոչ թե քնննադատել այլ կողմնորոշել ուղղորդել աջակցել և այլն. կոնկրետ ես մեծ սիրով կցանկանայի որ այնտեղ լիներ կարաոկե ակումբ և մանկական զվարճանքի վայրեր որը կգրավի նաև տուրիստներին,օրինակ երբ Վանաձորից դուրս եկած անձ երեխաներին տանի իր ծննդավայր նրանք կարողանան ինչ-որ ձևով ժամանց անցկացնել սիրել և կապվել քաղաքին Այնպես որ Վանաձորի քաղաքացիներ լրագրողներ Դուք Ձեր հետաքրքիր առաջարկներով կարող եք աջակցել քաղաքի իշխանություններին լավ լուծումներ գտնելու և ինչ-որ նոր բան ստեղծելու
Gayane
Tsav@ nranum e , vor na karox ujerin , voronq iroq karox en ays qaxaqin ev iren ognel kam chi nkatum, kam el da iren petq chi u xelq@ tvel e ambax- zambax , mecamasamb anintelekt u diletant mardkanc... Dra hamar el gorc@ texic chi sharjvum. Irenq el irenc sirt en Tsavtalis vor mets gorc en anum!
Vanadzorci
ES shat kcankanai lsel, te inchpes eq dzezanic yuraqanchyurd aroryayum artasanum diskoteka [email protected] ver linennq ayspisi kencaxain, priminitiv, anhimn meknavabutyunneric...Arjevum @ntrutyunner en. Sireli Vanadzorcinerin koch em anum, voch mekin chtoxnel, vor ayspisi heyruranqnei mijocov voroshen mer qaxaqi [email protected] [email protected] dep, Davit, duq karchum eq gragitutyunic, ev թղթի bar@ grel eq թղտի....Inchpisi angragitutyun ....Ev qo nmannern hamarcakvum en xosel Vanadzorcu anunic ? AMOT
Լրագրող
Հարգելի Վանաձորցի(այստեղ որպես հատուկ անուն եմ մեծատառով գրել, որովհետեւ դուք ձեր անունը չեք նշել), փաստորեն, Վանաձոր քաղաքի ճակատագիրը պայմանավորված է Սամվել Դարբինյանի ընտրությամբ: Ես հակառակը կասեի: Եւ հետո, Ձեր մեկնաբանությամբ ստացվում է, որ Ս. Դարբինյանի չընտրվելու պարագայում Վանաձորին եւ վանաձորցիներին կործանում է սպասվում: Եթե ինչ-որ մեկը տառասխալ է արել կամ էլ ուղղագրական սխալ, բայց միաժամանակ լուրջ խնդիր է բարձրացրել՝ Դուք ամոթանք եք տալիս: Ես Ձեր փոխարեն այդպես չէի վարվի, չէ որ տվյալ քաղաքացին՝ Դավիթը խնդիր է բարձրացրել, փորձեիք քաղաքապետին ձեր տերմինններով ասած՝ անհիմն պաշտպանելու փոխարեն, խնդրի մասին մեկնաբանություն գրեիք: Եթե Դավիթը թուղթ բառի մեջ սխալ է թույլ տվել եւ իրավունք չունի խոսել, ապա այդ դեպքում, քաղաքապետի խոսքը, որը մեջբերված է, համենայն դեպս վերցված է չակերտների մեջ, ընդհանրեպես հեռու է գրագետ հայերենից, անհոդաբաշխ մտքեր է արտահայտում: Ես Ձեր ուշադրությանն եմ հրավիրում քաղաքապետի կողմից ասված հետեւյալ նախադասությունների վրա, ոչ ուղղախոսության կամ գրագիտության առումով. -եթե դատարաններն էլ սխալ վճիռ կկայացնեն, ուրեմն իրանցով չի ավարտվում, չէ: Հարց- իսկ որտեղ է ավարտվում: «եթե դատարաններն էլ սխալ վճիռ կկայացնեն, ուրեմն իրանցով չի ավարտվում, չէ: Լսե’ք, դատարան դիմելու ձևը սովորեք: Օրինական հիմքերով մտեք դատարան, որ դատավորները չկարողանան այլ որոշում կայացնեն» Հարց 1.-Ինչ է, հանրապետական քաղաքապետն էլ է՞ կասկածի տակ առնում հայրենի դատարաններին: Հարց2.-Մինչեւ հիմա, քաղաքապետարանի իրվաբանները անօրինակն հիմքերո՞վ են մտնում դատարան: -106 հազար մարդու պահանջ էսօր անտեսում են ու անընդհատ ժամանակ են ձգում ինչ-որ մեկի օգտին: Հարց- Այսօր 106000 վանաձորցիների բոլոր խնդիրները լուծված են, նրանք միայն դիսկոտեկի խնդի՞ր են դնում ՏԻՄ առաջ: Մեկնաբանություններ չեմ ցանկանում անել, միայն ասեմ, որ որպես շարքային ընթերցող՝ տպավորություն եմ կազմում քաղաքապետարանի իրավաբանական բաժնի եւ առհասարակ աշխատակազմի աշխատանքի վերաբերյալ:
Nar
tesnes duq cheq hognel dzer es anbovandak zrucneric???? bolord menak qnnadatum eq, mer qaxaqapet@ senc, mer qaxaqapet@ hnenc...gone mi angam dzez harc tvel eq, te duq inch eq arel dzer/mer qaxaqi hamar ha? tvel eq??? misht prtac eq uzum, de mi angam el duq mi naxadzernutyamb handes ekeq, hamozvac exeq, vor qaxaqapet@ [email protected] es harcum, qaxaqum zhamancayin vayreri pakasi masin es inqs em arajarkel henc ver@ nshvac arshavi zhamanak, u inchpes tesnum eq gorcin lav te vat @ntacq e trvel, nayev arajarkel em sarcadashti stexcman masin, vor@ qaxaqapet@ xostacav, vor klini anpayman,,,,chem asum amen inch hart e, qaxaqapetn el anteri e, che, bnakanabar, voch voq ev vochinch kataryal che, bayc, vor dnenq an@ndhat qnnadatenq , meks myusi sxalneri vra cicaxenq, et arden chapic durs e...u hamozvac em, esa mi qani mardik ksksen gracis meknabanutyunner toxnel...naxoroq asem qaxaqapeti barekam@ chem....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter