
Սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-ին կեսօրից հետո, 26-27-ին, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 25-26-ին լեռնային շրւջաններում ձյան, 27-28-ին նախալեռնային և հովտային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-28-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 25-ին կեսօրից հետո, 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։
Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել