HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը մասնակցել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում մակրոտնտեսական ընթացիկ զարգացումները, հիմնական արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, արտահանման և ներմուծման դինամիկային, աշխատանքի շուկայի զարգացումներին, պետական բյուջեի հարկային եկամուտներին:

Հաջորդիվ՝ քննարկվել են պետական բյուջեում կատարված վերաբաշխումներին, ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներին և վերաբաշխումներին, առաջարկվող հարկաբյուջետային և վարչարարության միջոցառումներին, 2024թ. պետական բյուջեի արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցեր:

Նշված թեմաների շուրջ ծավալվել է քննարկում, մտքեր են փոխանակվել հետագա անելիքների շուրջ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter