
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում նոյեմբերի 27/28-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել