
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ կնշանակվի Էդուարդ Հակոբյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։
«Սիրելի հայրենակիցներ, Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- գրել է նա։
Էդուարդ Հակոբյանը Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ունի։ Ֆինանսների նախարարության Մակրոտնտեսական քաղաքականության վարչությունում աշխատանքը սկսել է 2013 թվականին։ Հինգ տարի անց՝ 2018-ին ստանձնել է նույն վարչության պետի պաշտոնը, իսկ 2022-ին դարձել նախարարի տեղակալ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել