HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

Պետական եկամուտների կոմիտեն, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։ 

«Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող սննդամթերքի առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և ոչ բոլոր դեպքերում է գնորդներին տրամադրում հսկիչ-դրամարկղային կտրոններ: Փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ` խուսափելով առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։  

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են: Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ սննդամթերքի առևտրով զբաղվող տվյալ ընկերությանը պատկանող առևտրի սրահում  առկա է 260.240.000 դրամի ստվերային շրջանառություն։

Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակում արձանագրված ստվերային շրջանառությունը ներկայացվել է հարկ վճարողին: Արդյունքում՝ վերջինս ինքնակամ հարկային մարմնին է ներկայացրել 2023 թվականի հոկտեմբեր, դեկտեմբեր, 2024 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսների ԱԱՀ-ի և ակցիզային հարկի և 2023 թվականի շահութահարկի ճշտված հաշվարկները։ 

Ընկերության իրացման շրջանառությունն ավելացել է 260.240.000 դրամի չափով և առաջացել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումար՝ 43382008 դրամ և շահութահարկ` 21534639 դրամի չափով։ 

Միջոցառման արդյունքում ընկերության մոտ, ընդհանուր առմամբ, առաջացել է 64916647 դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ վերականգնվել է։ Հիշեցնենք, որ առկա իրավակարգավորումների համաձայն վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է: Նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին, ուստի ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և չկատարել ապօրինություններ»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter