
QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի` սահմանվելով 7 օր. Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի` սահմանվելով 7 օր։
«Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, նախկինում QR ուղետոմսերը վավերական էին 31 օր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել