
Հորդորում ենք բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել ձմեռային անվադողերով. ՆԳՆ ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում ու Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։
«Հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել