
Openhearted. արհեստական բանականությունը՝ ժեստերի լեզվի թարգմանիչ
Լսողության և խոսքի խանգարումներ ունեցողների համար տեղեկատվության հասանելիությունը հաճախ մեծ խնդիր է։ Openhearted ընկերությունը այս խնդիրը լուծելու տեխնոլոգիական լուծում է առաջարկում։ Ստարտափը օգտագործում է արհեստական բանականությունը՝ վիդեո և աուդիո բովանդակությունը ժեստերի լեզվով թարգմանելու համար։
Ընկերության համահիմնադիր Գոռ Առաքելյանը նշում է՝ մոդելի նախնական թեստավորումն արել են, հիմա ֆինանսավորում ներգրավելու գործընթացում են։
Հարցազրույցի ընթացքում անդրադարձել ենք նաև թարգմանության նրբություններին ու բարդություններին, որոնք կապված են ժեստերի լեզվի առանձնահատկությունների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել