HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Արշակ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք Նոր Հաճն) իրականցված ստուգման ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսրական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։

«Մասնավորապես՝ 

-  արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,

- շինության պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, 

-բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

- սննդամթերքի արտադրության գործընթացի հետ միաժամանակ  իրականացվել են վերանորոգման աշխատանքներ,

-  սննդի կառույցն ապահոված չի եղել անձնակազմի համար հանդերաձարանով։

Սահմանվել է վերջնաժամկետ խախտումների վերացման համար»,- նշված է ՍԱՏՄ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter