HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է կատարել մայրաքաղաքի վաճառակետերում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ապօրինի որսի ու վաճառքի կանխարգելման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վաղ առավոտից վերահսկողական ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի շուկաներում և սուպերմարկետների հարակից տարածքներում։

Ստուգայցերի ընթացքում մայրաքաղաքի բացօթյա վաճառակետերից մեկում արձանագրվել է 11.8 կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։

Ս.թ. նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը ՀՀ տարածքում գործում է սիգ ձկնատեսակի որսի և վաճառքի արգելք։

Հիշեցում. սիգի ապօրինի որսը և վաճառքը ենթադրում է վարչական և քրեաիրավական պատասխանատվություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter