HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սաստիկ բքի, տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հաղորդում է, որ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է։

«Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասված է հաղորդագրությունում։

Թարմացում. ժամը 11։50-ի դրությամբ, Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է։

Լուսանկարում՝ Ջրաշեն գյուղը, «Հետք»-ի արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter