HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». «Ֆեյսբուքը» Ղուկասյանին էլ տարավ

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համա ձայն`վերջին օրերին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է իր մոտ կանչել քաղաքապետարանին ենթակա կառույցների աշխատակիցներին եւ հրահանգել գրանցվել «Ֆեյսբուքում»` մասնակցելու այնտեղ կազմակերպված քվեարկություններին:

Սակայն Վ Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը` ասելով. «Էդ ի՞նչ բան է, էդ ի՞նչ բամբասանք է: Դա մեր աշխատաոճը չէ եւ չի համապատասխանում իրականությանը: Մարդիկ կան, որ ուզում են ինտրիգա ստեղծել ու տալիս են մեր անունը: Կրկնում եմ`դա մեր ոճը չէ»:

Հավելենք, որ թեեւ հանգստյան օրերին ընթացող քվեարկություններում առաջատարը եղել է ԲՀԿ անդամ, բայց «ճակատագրով» ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը, այնուամենայնիվ, Վարդանիկը շարունակում է «Ֆեյսբուք», «Օդնոկլասնիկի», 1001 golos.ru կայքերի միջոցով փորձել ցույց տալ իշխանություններին, թե իր վարկանիշը բարձր է:

Ավելին, ի հեճուկս խոսնակի հերքումների, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, այս օրերին ֆեյսբուքյան իրական եւ կեղծ հաշիվներ են բացում նույնիսկ Վ. Ղուկասյանի թիկնազորի անդամները, ինչն էլ առաջացրել է գյումրեցիների ծիծաղը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրանցից մեկն իրենց հատուկ ոճով կատակեց. «Վարդանիկի ախրանեն արդեն կըսե, թե մեր զենքը կամպյուտրի մգնիգն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter