
Թվայնացում, արհեստական բանականություն. Համաշխարհային բանկի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը նոյեմբերի 26-ին ընդունել են Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելության ներկայացուցիչներին՝ Միշել Ռոժինի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթը։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
Գևորգ Մանթաշյանը ընդգծել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային բանկի միջև արդյունավետ գործընկերություն է ձևավորված, որը զարգացնելու և ընդլայնելու հեռանկարներ ունի։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են թվայնացման, լայնաշերտ կապի, արհեստական բանականության, կիբեռանվտանգության ուղղությամբ ՀԲ առաքելության գործունեությանը մեր տարածաշրջանում, ներառական տնտեսական աճին միտված ՀԲ կողմից իրականացվող աջակցության և ներդրումային ծրագրերին։
Քննարկվել է լայնաշերտ կապի ենթակառուցվածքների զարգացման օրակարգի շուրջ հնարավոր համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Մեկնաբանել