
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ ԱԳՆ պետնախարարին
Նոյեմբերի 26-ին ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարար Նուրա բին Մուհամմեդ Ալ Կաաբիին։ Այս մասին հայտնում էԱԳՆ լրատվական ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների առկայությունը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար առկա ներուժի կիրարկումը։
Երկուստեք ընդգծվել է բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել երիտասարդության, կրթության, առողջապահության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել