HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Գեղարքունիքի մարզպետը՝ Գավառի քաղաքապետի թեկնածուի մասին

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից երեկ «Հրապարակի» թղթակիցը հետաքրքրվել է` ճի՞շտ են այն լուրերը, որ ՀՀԿ-ն առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում չի սատարի Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին:

Հիշեցնենք, որ վերջինս Գուրգեն Արսենյանի Միավորված աշխատանքային կուսակցությունից է, որը լուծարվել է եւ ընդգրկվել ԲՀԿ կազմում:

«Պետք չի կանխատեսումներ անել, երբ քննարկումները կլինեն, ես կասեմ: Ինչ կապ ունի, թե ինչ կուսակցության անդամ է: Նախորդ անգամ Հանրապետական կուսակցությունը պաշտպանել է Մարտիրոսյանի թեկնածությունը»,- ասել է Գրիգորյանը:

«Հրապարակի» դիտարկմանը, թե էական չէ՞, որ նրա անունը տարբեր քրեական գործերով է շրջանառվում, Ռ. Գրիգորյանն ասել է, թե կոռեկտ չի համարում հարցը, եւ հավելել. «Նման հարցերով կարող եք իրավապահներին դիմել, ես նման տեղեկատվություն չունեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter